կարևոր
5539 դիտում, 8 ժամ առաջ - 2025-11-01 12:20
Հասարակություն

Տարեց կինն անհետացել է՝ փորձելով վերադառնալ Արցախ

Տարեց կինն անհետացել է՝ փորձելով վերադառնալ Արցախ

Լրագրող Լիա Սարգսյանը գրում է․ «Անհետացել է Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչ, 1950 թ. ծնված Ժաննա Անտոնյանը։ Ընտանիքի անդամների խոսքով՝ նա երեկ ժամը 15:00-ի սահմաններում դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել։

Տարեց կինը հիշողության խնդիրներ ունի։ Թոռը՝ Արտակը, «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում պատմեց, որ տատը Արցախից է և չէր հաշտվում հայրենիքի կորստի հետ․

«Միշտ ասում էր՝ իմ տուն եմ գնում։ Միայն պապիկիս էր հիշում, ամեն օր իրերը հավաքում էր ու պատրաստվում վերադառնալ Արցախ»:

Ժաննա Անտոնյանը ապրում էր դստեր և փեսայի հետ։ Ընտանիքը հույս ունի, որ նրան հնարավոր կլինի գտնել ողջ և առողջ։

Տեղեկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով 094611115, կամ դիմել իրավապահներին»։