|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 414.98 |
| RUB | ⚊ | ₽ 4.322 |
| GBP | ⚊ | £ 483.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի կնոջ վիճակը կայունացել է։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնեց փաստաբանի գործընկեր Էրիկ Ալեքսանյանը։
Ինչ վերաբերում է Կոչուբաևի գործին, ապա այն դատական վարույթում է։
«Սպասում ենք առաջին նիստին, օրը դեռ նշանակված չէ»,- ասաց Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ Կոչուբաևի կինը գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում՝ ծայրահեղ ծանր վիճակում։
Դատարանը փաստաբան ԱլեքսանդրԿոչուբաևին երկու ամսով կալանավորել էր հոկտեմբերի 17-ին՝ ֆեյսբուքում նրա հրապարակումից հետո, որտեղ փաստաբանը քննադատել էր Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի ձերբակալությունը, աջակցել Սրբազանին: