|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ղարաբաղում, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը «քիչ թե շատ կայունացել է»: Այդ մասին հայտարարել է Բաքվում գտնվող` ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը. հայտնում է РИА Новости-ն:
Նա նշել է, որ համանախագահներն այցով եղել են Երևանում, Արցախում, այժմ Բաքվում են, ունեցել են մի շարք հանդիպումներ:
«Ուշադրության կենտրոնում են ԼՂ հակամարտության գործընթացին վերաբերող հարցեր: Մասնավորապես` մենք քննարկել ենք Դուշանբեում երկու ղեկավարների միջև կայացած խոսակցությունը: Նաև` այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել և իրականացվում են այժմ: Ես նկատի ունեմ շփման գծում առկա իրավիճակը, որը քիչ թե շատ կայունացել է: Խոսել ենք կապի մասին, որը հաստատվել է Երևանի և Բաքվի միջև»,- ասել է Պոպովը: