|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից /ԱԿ, ՍՎԴ, ՊԿ, ՌՊԿ, "Սև նետ", Իստիգլալ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4.300 կրակոց:
Բացի հրաձգային զինատեսակներից հակառակորդը հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածների ուղղությամբ կիրառել է նաև 60մմ ականանետեր /7 արկ/ և ՌՊԳ-7 տիպի նռնականետեր /14 արկ/: ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը և անհրաժեշտության դեպքում դիմում համապատասխան գործողությունների: