|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 414.98 |
| RUB | ⚊ | ₽ 4.322 |
| GBP | ⚊ | £ 483.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
Իրավապաշտպանների վիճակի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մերի Լոուլորը արձագանքել է փաստաբան և իրավապաշտպան Ալեքսանդր Կոչուբաևի ապօրինի կալանավորման և քրեական հետապնդման մասին ՔԻՀԿ հաղորդագրությանը։
«Ես ողջունում եմ հայ փաստաբան և իրավապաշտպան Ալեքսանդր Կոչուբաևի նախնական կալանքից ազատ արձակումը, սակայն ես խստորեն դատապարտում եմ նրա դեմ առաջադրված քրեական մեղադրանքները և կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին անմիջապես դադարեցնել դրանք։ Պարոն Կոչուբաևը քրեական հետապնդման է ենթարկվել Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականների դեմ անարդար հալածանքները քննադատելու համար, որոնք գլխավորել էին 2024 թվականի խաղաղ բողոքի ցույցերը»,-գրել է նա։