|
Փոխարժեքներ
01 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Գործադիր մարմնի՝ Կառավարության և վարչապետին ենթակա մարմինների 72 պաշտոնյա 2024թ․ մոտ 578 մլն դրամին համարժեք կիպտոարժույթ է հայտարարագրել: Նրանց նախընտրած կրիպտոն «Բիթքոին»-ն (Bitcion) է՝ մոտ 295 մլն դրամ, այնուհետև «Fasttoken»-ը՝ 192 մլն դրամ։ Կրիպտոարժույթ ունեցող պաշտոնյաներն ասում են, որ Հայաստանում այդ արժույթը ևս օրենսդրական մակարդակով վերահսկելի է դառնում, ինչն ավելի է բարձրացնում գրավչությունը: Գրում է «Հետք»-ը:
Կրիպտոարժույթը «վիրտուալ» գումար է, որը հիմնված է «բլոկչեյն» (blockchain) կոչվող տեխնոլոգիայի վրա: Վերջինս օգտագործում է կոդավորման մեթոդներ, որով ապահովվում է գործարքների անվտանգությունը:
Կրիպտոարժույթը չի կառավարվում բանկերի կամ կառավարությունների կողմից, այլ ստեղծվում է համակարգչային ծրագրերի միջոցով:
2024թ․-ին գործադիր մարմնի պաշտոնյաներից արժեքով ամենաշատ կրիպտոարժույթ հայտարարագրել են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը, Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:
Ըստ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանի 2024թ. տարեկան հայտարարագրի՝ 7 անուն կրիպտոարժույթ ունի, որոնց ընդհանուր արժեքը՝ 2024թ. դեկտեմբերի 31-ի փոխարժեքով, մոտ 282 մլն դրամ է: Ա. Ջիվանյանի ամենաթանկ կրիպտոն «Բիթքոին»-ն է:
Արամ Ջիվանյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ 2010թ․-ից զբաղվում է կրիպտոգրաֆիա գիտությամբ և ստեղծել է առաջին ստարտափը, որը կրիպտոգրաֆիայի հիման վրա է եղել: Օրինակ՝ կրիպտոգրաֆիկ ալգորիթմներ է վաճառել «Սամսունգ» ընկերությանը, իսկ 2015թ.-ին իր առաջին ընկերությունը տվյալների գաղտնագրության արտադրանք է ստեղծել Ֆրանսիայում: Այնուհետև կրիպտոարժույթի մի ընկերության գլխավոր գիտնականն ու համահիմնադիրն է եղել:
Կրիպտոգրաֆիան գիտություն է, որն ուսումնասիրում է տեղեկատվության գաղտնագրումն ու պաշտպանությունն այնպիսի ձևով, որ միայն թույլտվություն ունեցող անձինք հնարավորություն ունենան կարդալ կամ դրանք փոփոխել:
«Այժմ ինչ կրիպտո որ ունեմ, իմ ստեղծած կրիպտոյով ձեռք բերված կրիպտո է: Այսինքն՝ իմ ստեղծած կրիպտոն փոխարինել եմ այլ կրիպտոյով, մասնավորապես՝ «Բիթքոին»-ով: Ունեմ 7 «Բիթքոին», որը ձեռք եմ բերել «Ֆիրոյով», իսկ ես եղել եմ «Ֆիրոյի» տեխնոլոգիա ստեղծողը: Ես ոչ թե սեր ունեմ կրիպտոարժույթների նկատմամբ, այլ կրիպտոգրաֆեր գիտնական եմ և եղել եմ բիզնեսմեն՝ սարքելով կրիպտոգրաֆիայի հիման վրա արտադրանքներ կամ ալգորիթմներ դեռևս 2010թ․-ից»,- ասում է Արամ Ջիվանյանը:
Անդրադառնալով հարցին, որ Հայաստանում կրիպտոարժույթը նոր-նոր է հետաքրքրություն առաջացնում և այդ արժույթի նկատմամբ Հայաստանում չկան վերահսկողության պատշաճ մեխանիզմներ՝ Արամ Ջիվանյանն ասաց, որ այս տարի արդեն նման կարգավորումներ սահմանվել են:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։