կարևոր
3871 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-24 15:16
Քաղաքական

Նիկոլական իշխանությունը հնարավորություն է ստանում ցանկացած ժամանակ ոչնչացնել ԱԱԾ արխիվային նյութերը․ Ռոբերտ Հայրապետյան

Նիկոլական իշխանությունը հնարավորություն է ստանում ցանկացած ժամանակ ոչնչացնել ԱԱԾ արխիվային նյութերը․ Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է.

Այսօր ԱԺ-ն արտահերթ նիստով քննարկում է Նիկոլի կողմից ԱԱԾ արխիվային նյութերը ոչնչացնելու հնարավորության մասին նախագիծը:

Նախագծով.

  1. Նիկոլական իշխանությունը հնարավորություն է ստանում ցանկացած ժամանակ ոչնչացնել ԱԱԾ արխիվային նյութերը, ինչը, բնականաբար, հետագայում դժվարացնելու է մի շարք հանգամանքների պարզաբանումը (օր. Նոր Օմեգաների բացահայտում, 44-օրյա պատերազմի վերաբերյալ մի շարք նյութեր և այլն):
  2. Նյութերի ոչնչացման լիազորությունը նախագծի համաձայն կարող է իրականացվել ցանկացած պաշտոնատար անձի միանձնյա որոշմամբ, քանի որ նախագծի «այլ իրավական ակտերով» ձևակերպումը իրենից ենթադրում է անգամ փոքր գյուղական համայնքի ավագանու որոշում:
  3. Սրանով փաստացի հնարավորություն է ստեղծվում ոչնչացնել ամբողջ արխիվային նյութերը, ներառյալ,  օրինակ, թշնամական երկրների գործակալական ցանցերի և այլնի վերաբերյալ:
  4. Թերևս օրենքի կարմիր գիծն է` ինֆորմացիան զրոյացնել և չդատվել: