|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Էրդողանի այն հայտարարությանը, թե պատրաստ է հրապարակել իրենց ԶՈւ արխիվները, նշեց, որ եթե անգամ թուրքերը փորձեն կեղծարարություններ անել նույնիսկ այս ոլորտում, կդատապարտվեն ձախողման:
«Թուրքիայի այսօրվա վարքագիծը գալիս է ապացուցելու, որ իրենք իրենց արարքներով որևէ մեկի մոտ վստահություն չեն ներշնչում: Այդ ամենը մեզ համար կարող է դրական ազդեցություն թողնել: Ինչ վերաբերում է կեղծարարություններին, ասեմ, որ եթե նրանք փորձեն կեղծարարություններին տուրք տալ և ասել, որ ցեղասպանություն չի եղել, կդատապարտվեն անհաջուղության: Քանի՞ արխիվային փաստաթուղթ նրանք պետք է կեղծեն: Բացի իրենց ունեցած ազգային արխիվներից, այլ պետություններ ևս ունեն»,- նշեց պատգամավորը: