|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բուրսա քաղաքում ելույթ ունենալիս անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը՝ պնդելով, թե իբր իրենք այդ տարիներին ավելի շատ կորուստներ են ունեցել, քան հայերը:
Ըստ Aksam-ի՝ Էրդողանը Հայոց ցեղասպանության թեմային է անդրադարձել Ալժիրի դեպքերի մասին խոսելիս, որտեղ տեղի ունեցած կոտորածների համար մեղադրել է եվրոպացիներին՝ հիշեցնելով, որ Հյուսիսային Աֆրիկայի այդ տարածքները նույնպես ժամանակին կցված են եղել Օսմանյան կայսրությանը:
«Հայկական աքսորի պատճառով տեղի ունեցած կոտորածների ընթացքում մահացած թուրքերի թիվը շատ ավելին է, քան այն թվերը, որոնց մասին նրանք խոսում են որպես «Հայոց ցեղասպանություն»,- ասել է Էրդողանը:
Նա խոստովանել է, որ թուրքական ԶՈւ ԳՇ-ի արխիվներում միայն առկա է Հայկական հարցին առնչվող 1 մլն 700 հազար արխիվային փաստաթուղթ: Էրդողանը կրկնել է նույն հանգերգը, թե իրենք պատրաստ են բացել դրանք, մինչդեռ հայկական կողմն «անպատասխան է թողնում արխիվները երկկողմանի բացելու առաջարկները»: