կարևոր
3307 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-24 12:36
Քաղաքական

Մեկ գրչի հարվածով իրավունք կամ հնարավորություն է տրվում ոչնչացնել հսկայական արխիվներ․ Գեղամ Մանուկյան

Դուք խոսեցիք մի դրույթ ձեր խոսքի մեջ չասացիք, թե ինչի համար է այս փոփոխությունը։ ԱԱԾ մարմինների մասին օրենքով սահմանվում է, որ ԱԱԾ մարմինների, աշխատակիցների նրանց հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձանց և այլ տվյալները, նյութերն ու փաստաթղթերը ենթական են պահպանման լիազրոված մարմնի արխիվում՝ ԱԱԾ-ում։ Օրենքով կար դրույթ, որ այդ արխիվի նյութերը գաղտնազերծվում են օրենքով սահմանված կարգով։ Հիմա առաջարկում եք գաղտազրծում, կամ ոչնչացնում եք օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կարգով։ Դիցուք՝ ԱԱԾ աշխատողների հետ համագործակցել է Ալֆա կեղծանունով մեկը, հիմա ձեր առաջարկած փոփոխությունով կարող է պատահի, որ մի օր ԱԱԾ պետը իրավական ակտով ոչնչացնի Ալդայի համագործակցությունը ԱԱԾ-ի հետ վկայող փաստաթղթերը։ Այս մասին Ազգային Ժողովում հրավիրված արտահերթ նիստի ժամանակ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը քննարկելիս Ֆինանսների փոխնախարարին հարց ուղղեց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ  Մանուկյանը։

Մոտենալով ամբիոնին պատգամավորը դիմեց տարբեր հասարակական գործիչների, ակտիվիստների, որոնք տարիներ շարունակ Հայաստանում խոսել են ազգային անվտանգության մարմինների հետ գաղտնի համագործակցության, այդ գործակալական ցանցերի բացահայտման կամ այդ բացահայտումների անհրաժեշտության մասին․

«Ինքնին շատ անկյունաքարային հարց է, ոչ միայն Հայաստանի դեպքում, այլ՝ հետխորհրդային  երկրների արևելաեվրոպական երկների դեպքում։ Ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված փոփոխությունների փաթեթում կան մի քանի կարևոր տեղեկատվական դրույթներ՝ անվտանգության հետ կապված, բայց ինչո՞ւ հատկապես շեշտը դրվեց հարց ու պատասխանին օրենքի մի փոքրիկ բառի փոփոխության վրա, որով ԱԱԾ-ի հետ համագործակցած, ԱԱԾ-ի արխիվում եղած գաղտնի փաստաթղթերը մինչև հիմա օրենքով ազգային անվտանգության ծառայությանը թույլ էր տրվում միայն գաղտնազերծել, հիմա, առաջարկվող փոփոխությամբ, ոչ թե առաջարկում են գաղտնազերծել,  դրանից հետո ոչնչացնել, այլ հստակ գրված է՝ գաղտազերծվում կամ ոչնչացվում են օրենքով։ Մինչև հիմա օրենքում այդ դրույթը չկար։ Դիցուք վաղը սահմանված կառավարական կարգով որոշվում է, որ ցանկացած մեկին վերապահվում է լիազորություն ԱԱԾ արխիվի եղած գաղտնի փաստաթղթերին։ Ցանակցած գաղտնի փաստաթուղթը կարող է ոչնչացվել՝ հետագայում հանրության սեփականությունը չդառնալով, հետագայում որևէ քրեական հետապնդման, քրեական գործ հարուցելու դեպքում։ Մեկ գրիչի հարվածով, արտահերթ նիստով Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը կամ այլ անձանց տրվում է իրավունք կամ հնարավորություն ոչնչացնել հսկայական արխիվներ։ Ու հիմա արձագանքներ քաղհասարակությունից չեմ լսում»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։