կարևոր
2830 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-18 12:02
Հասարակություն

Արգելել զինվորականությանը շահումով խաղեր խաղալ. Սուրեն Պարսյան

Արգելել զինվորականությանը շահումով խաղեր խաղալ. Սուրեն Պարսյան

Վերջերս պարբերաբար ստացվում են տեղեկություններ, որ հայ զինվորականները մի քանի հարյուր դոլարի դիմաց ռազմական նշանակության տեղեկություններ են փոխանցել մեր թշնամիներին։ Այս բացահայտումները վերջ չեն ունենա, քանի դեռ չենք վերացրել նման հանցագործություն անելու պատճառները, որոնք շատ են բարոյահոգեբանականից մինչև նյութականը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

«Այնուամենայնիվ, պետք է առանձնացնեմ պատճառներից մեկը՝ զինվորականության շրջանում տարածված խաղամոլությունը:

Օնլայն խաղերը հիվանդություն են դարձել մեր հասարակության համար, այդ թվում՝ զինվորականության։ Ժամանակն է, որ պաշտպանության նախարարությունը խիստ սահմանափակումներ մտցնի զինվորականության համար, միայն գովազդի սահմանափակությունը չի կարող փրկել իրավիճակը։ Պայմանագրային և ժամկետային զինծառայողներին օրենքի ուժով պետք է արգելել շահումով խաղեր խաղալ։ նրանց անունով բացված բանկային քարտեը, հեռախոսահամարները արգելափակել բոլոր օնլայն խաղային հարթակներում։ Միաժամանակ հարկավոր է վերանայել զինվորների օրակարգը, վերահսկել զբաղվածությունը։

Սա արդեն ազգային անվտանգությանը սպառնացող աղետ է»: