կարևոր
4270 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-11 22:03
Արցախ Հասարակություն

Արբեջանն ավերել է Հադրութի շրջանի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին

Արբեջանն ավերել է Հադրութի շրջանի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Մոխրենես գյուղի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին (18-19դդ.), գյուղը նույնպես մեծ ավերածությունների է ենթարկվել։

Այս մասին ասվում է Caucasus Heritage Watch-ի նոր զեկույցում, որը հրապարկվել էր վերջերս։ Caucasus Heritage Watch-ը օգտագործել է արբանյակային պատկերներ՝ արձանագրելու հայկական մշակութային ժառանգության ճակատագիրը։ Սուրբ Սարգսի ավերումը 2021 թվականին Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ միջոցի, որը պարտավորեցրել էր Ադրբեջանին «կանխել ու պատժել հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի ու պղծման գործողությունները», առաջին խոշոր խախտումն է։

Արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ Սուրբ Սարգիսը ավերվել է 2022 թվականի մարտից հուլիսն ընկած ժամանակահատվածում։

Մարտի արբանյակային պատկերում եկեղեցին դժվար է տարբերել հողի մակերեսից տանիքի բուսականության պատճառով: Բայց տանիքի ուրվագծերը երևում են, իսկ շրջակա գյուղը անձեռնմխելի է։