|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Թուրքիայում ավերվել է հայկական հերթական եկեղեցին:
Րաֆֆի Աճեմյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված լուսանկարներից պարզ է դառնում, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցության զինյալների դեմ թուրքական իշխանությունների կողմից իրականացվող ռազմական գործողությունների ընթացքում ավերվել է Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին:
Նշենք, որ եկեղեցին վերանորոգվել էր, և ընդամենը մի քանի տարի առաջ Էրդողանը թույլատրել էր այնտեղ պատարագ մատուցել:
Ուշագրավ է, որ ռազմական գործողությունների մասին լայնորեն լուսաբանող թուրքական ԶԼՄ-ները մինչ օրս ոչ մի կերպ չեն անդրադարձել հայկական ժառանգությունն ավերելու խնդրին:
Եկեղեցու ողբերգաական վիճակը լուսանկարել է Էմրե Արըջըօղուլլարըն:













