|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը կազմակերպում է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի նոր փուլը։
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ծրագիրը նախատեսված է ավագ դպրոցների, վարժարանների և քոլեջների սովորողների համար։ Այն անցկացվելու է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 13-26-ը։
Երկշաբաթյա ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան սովորելու դերասանի վարպետության և բեմական խոսքի հմտություններ, հանդիպելու հայտնի արվեստագետների, լսելու մշակույթի ոլորտի մասնագետների դասախոսություններ, խաղալու ծրագրի շրջանակում բեմադրված ներկայացման մեջ։
Ծրագրին մասնակցությունն անվճար է, մասնակիցների ընտրությունը տեղի է ունենալու մրցութային կարգով։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մայիսի 25-ը լրացնել մասնակցության հայտը և գրել մոտիվացիոն նամակ հետևյալ հղմամբ:
Մոտիվացիոն նամակների հիման վրա ընտրված դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի, որի արդյունքում կկատարվի մասնակիցների վերջնական ընտրությունը։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելել ծրագրի ֆեյսբուքյան էջ կամ զանգահարել 010-52-57-72 հեռախոսահամարին: