|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր 18։30 Հանրապետության հրապարակում ենք հավաքվում՝ շատրվանների մոտ, և մեր հայրենակիցներին կոչ ենք անում գալ, միանալ, և խնդրում ենք ձեզ հետբերել այլասերման բոլոր նյութերը, որպեսզի դրանք գցենք աղբարկղը, այդ թվում Նիկոլ Փաշինյանի՝ «Երկրի հակառակ կողմը» գիրքը․ ըստ Yerkir.am-ի այս մասին ասաց Ազատագրական շարժման նախաձեռնողներից Արա Զոհրաբյանը իրազեկման ակցիայի ժամանակ, երբ սպիտակ խալաթներով ախտահանում էին կառավարության շենքը, որպեսզի ազատվենք այլասերումից։
««Երկրի հակառակ կողմը» գիրքը պետք է համընդհանուր ծիսակարգով շպրտենք աղբարկղը։ Դա մենք պետք է մերժենք։ Մեր գլխին եկածների մեծ մասը նրանից է, որ մենք քրիստոնեական արժեքներից հեռացել ենք։ Եվ դրա համար ունենք այսպիսի իշխանություն»,-ասաց Արա Զոհրաբյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․