Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարության 2021 թվականի կատարողականի զեկույցը նրանք որպես ձեռքբեում ներկայացրին խորհրդարանում: Կառավարությունը 2021-2026 թվականների ծրագրով նախատեսում է ՀՀ պետական բյուջեի ծախսերի կառուցվածքում աստիճանաբար հնարավորության սահմաններում մեծացնել ենթակառուցվածքներին ուղղվող ծախսերի տեսակարար կշիռը:
Իրականում 2021թ. կապիտալ ծախսերի կշիռը նվազել է շուրջ 1.1 տոկոսային կետով՝ լինելով ավելի ցածր, քան 2019թ. մակարդակն է: Կառավարությունը նշում է, որ տեղի է ունեցել հարկեր/ՀՆԱ հարաբերակցության աճ շուրջ 0.3 տոկոսային կետով՝ պայմանավորված վարչարարության բարելավմամբ, եւ հարկային եկամուտները գերակատարվել են շուրջ 147 մլրդ դրամով: Հարկեր/ՀՆԱ աճի շուրջ 0.5 տոկոսային կետը պայմանավորված է եղել դրոշմանիշային վճարների եւ պարտադիր սոցիալական վճարների աճով: 0.4 տոկոսային կետը կապված է պետական տուրքի աճի հետ: Իրականում, սակայն, տեղի է ունեցել վարչարարության վատթարացում:
Ամփոփելով այս ամենը՝ կարող ենք նշել, որ զեկույցում տեղ գտած տնտեսական ոլորտին վերաբերող արդյունքները հիմնականում մանիպուլյատիվ բնույթ ունեն եւ չեն արտացոլում իրական պատկերը»:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում