|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ռուսաստանն Ադրբեջանի և Հայաստանի հետ ակտիվորեն անցնում է ազգային արժույթով հաշվարկների։ Բաքվի հետ առևտրի մոտ 30%-ը ռուբլիով է, Երևանը սկսել է գազի դիմաց վճարել ռուսական արժույթով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում Հայաստանի տնտեսության արտաքին առևտրային գործընկերների և ներդրողների շարքում։ Անցյալ տարի փոխադարձ առևտուրը, 2020 թվականի համեմատ, աճել էր գրեթե 13%-ով և հասել 2,6 մլրդ դոլարի։ Այս տարվա ունվար-փետրվարին առևտուրն աճել է 42%-ով և կազմել գրեթե 430 մլն դոլար։ Հայաստանի տնտեսությունում ռուսական ներդրումների ծավալը գերազանցում է երկու միլիարդ դոլարը: