|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Չինաստանը բարձր է գնահատում եվրոպական պետությունների` Իրանի հետ միջուկային համաձայնագիրը կատարելու ջանքերը և աջակցում է Իրանի հետ հաշվարկների համատեղ մեխանիզմի ստեղծմանը: «Հույս ունենք, որ մոտ ժամանակներս մեխանիզմը բաց կլինի երրորդ երկրների համար»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը. հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարները հայտարարել են, որ ստեղծում են Իրանի հետ հաշվարկների մեխանիզմ` INSTEX:
Այն սկզբնական շրջանում կենտրոնացած կլինի իրանցի ժողովրդի համար մեծ նշանակություն ունեցող ոլորտների վրա` դեղորայք, բժշկական սարքավորումներ և գյուղատնտեսական մթերք: