|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի կարծիք է հայտնել, որ միայն Անկարան կարող է առաջընթաց ապահովել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում։
«Այսօր Թուրքիան միակ երկիրն է, որը կարող է սերտ հարաբերություններ պահպանել երկու կողմերի հետ և ապահովել կոնկրետ առաջընթաց՝ կողմերի համախմբմամբ»,- ասել է Թուրքիայի նախագահը կառավարության նիստից հետո Անկարայում ունեցած ելույթում։
Էրդողանի խոսքով՝ Թուրքիան «խորապես զգում է ռուսական և ուկրաինական ճգնաժամի հետևանքները, հատկապես՝ էներգիայի և պարենային ապրանքների գների հետ կապված»։ «Մենք չենք կարող կանխել նավթի և բնական գազի գների էքսպոնենցիալ աճը, մեզ շատ անհանգստացնում է սննդի արդյունաբերության մեջ կիրառվող հումքի գների աճը»,- պարզաբանել է նա։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Կիևը հեռացել է Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածություններից և գործընթացը վերադարձրել է փակուղի։