|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ես միացել եմ հանրահավաքի մասնակիցներին, որ ասեմ՝ Փաշինյանն իմ վարչապետը չի, եւ ես Փաշինյանին զրկում եմ իմ ու հայ ժողովրդի անունից բանակցելու հնարավորությունից: Իրեն վստահել էինք երկիրը, նա քամուն է տվել: Ժողովրդին խաբել է, թե՝ բոլորդ վարչապետ եք, առանց ժողովրդին հարցնելու՝ երկիրը տվել է թուրքին. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց երեկվա հանրահավաքի մասնակիցներից մեկը:
Շեշտեց՝ Փաշինյանը ժողովրդին խաբել է, ոչ մի խոստում չի կատարել: «Ինքը եկել ա, ժողովրդին հասցրել աղքատության, թշվառության։ Հայ ժողովուրդը բարոյալքված ժողովուրդ ա՝ պատիվը կորցրած: Ամբողջ աշխարհով խայտառակ ա արել մեզ, չի էլ ամաչում»,- ասաց քաղաքացին:
Մանրամասն՝ տեսանյութում
Լ.Ս.