|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Հայաստանին մոտենում է հերթական հզոր ցիկլոնը․ հաղորդում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Մարտի 18-ի երեկոյան ժամերին, մարտի 19-ին, 20-ին ժամանակ առ ժամանակ հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային գոտիներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Արագածոտնի լեռնային գոտիներում, Լոռիում, Տավուշում, Վայոց ձորի լեռնային շրջաններում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում ձյունը կլինի ինտենսիվ։
Բացառություն կկազմեն Արարատյան դաշտի ցածրադիր հատվածները, որտեղ սպասվող տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։
Օդի ջերմաստիճանը մարտի 20-ի ցերեկը հանրապետության ամբողջ տարածքում կնվազի 5-6 աստիճանով։
«Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով», - նշել են կենտրոնից։