|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հնդկաստանում և Բանգլադեշում տեղատարափ անձրևներ և փոթորիկներ են. երկրներին է մոտենում «Ամֆան» անունը ստացած արևադարձային հզոր ցիկլոնը. այս մասին հայտնում է CNN-ը։
Նշվում է՝ թե՛ Հնդկաստանը, թե՛ Բանգլադեշը միլիոնավոր մարդկանց են տարհանել վտանգավոր գոտիներից: Այնուամենայնիվ, այս հարցում էլ դժվարություններ են առաջացել՝ կորոնավիրուսի պատճառով:
Սոցիալական հեռավորությունը պահելու նպատակով՝ մեծ թվով դպրոցներ եւ այլ շինություններ են վերածվել ժամանակավոր կացարանների: Չնայած այդ փաստին՝ պարզաբանվում է, որ շատերը հրաժարվել են տեղափոխվել կացարաններ՝ վարակվելու հնարավոր վտանգից խուսափելու համար: Այդ իսկ պատճառով՝ ոստիկանները ստիպողաբար են մարդկանց հանել տներից:
