|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Մոզամբիկի նախագահ Ֆիլիպե Նյուսը հայտարարել է, որ «Իդայի» անունով արևադարձային ցիկլոնը միայն Մոզամբիկում կարող է խլել ավելի քան 1000 մարդու կյանք: Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:
Այս պահին Մոզամբիկում ցիկլոնի հետևանքով 84 մարդ է զոհվել, բացի այդ՝ 89 մարդ մահացել է Զիմբաբվեում, ինչպես նաև 56-ը` Մալավիում:
Անդրադառնալով թեմային` Մոզամբիկի նախագահն ասել է. «Ամեն ինչ տանում է այն բանին, որ մենք կարող ենք արձանագրել մահվան ավելի քան 1000 դեպք»: