|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
2021 թ-ի օգոստոսից «Դավինչի» տուրիստական ընկերությունից ձեռք ենք բերել տուրփաթեթներ հանգստի մեկնելու նպատակով, և այսօր 170 հոգուց ավելի տուժող է ընկերության կողմից խոշոր չափի գումարի հափշտակման քրեական գործով՝ ըստ Yerkir.am-ի ասաց կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող տուժողներից մեկը։
Նա վստահեցրեց, որ 7 ամիս անցել է, բայց որևէ արդյունք չկա, գործը մտել է փակուղի, որևէ մեկը չի առերեսվել, որևէ մեկը ինֆորմացիա չունի գործի ընթացքի մասին։
«170 հոգուց խաբեությամբ գումար հափշտակող անձն այսօր գտնվում է ազատության մեջ։ Եկել ենք՝ դիմում ներկայացնելու վարչապետին, գլխավոր դատախազին և քննչական կոմիտեի նախագահին խնդրի մասին։ Խնդրում ենք անձնական հսկողություն սահմանել գործի նկատմամբ, որպեսզի փոխհատուցվեն գումարները»,-ասաց ակցիայի մասնակիցը։
Մանրամասն՝ տեսանյութում․