|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
«Մեր համայնքապետը մաքուր ա, արդար ա, ինքը հայրենասեր, ժողովրդասեր, ժողովրդական ղեկավար է, այս ամբողջն անիմաստ եմ համարում։ Ամեն անգամ գալիս ենք դատական նիստերին և չենք կարողանում հասկանալ ի՞նչի համար են մեղադրում Հարություն Մանուչարյանին։ Ինքը ժողովրդի ընտրյալն է, ինչի՞ համար պետք է պաշտոնական դիրք չարաշահի»,- ասաց Բերդ համայնքի բնակիչը՝ անդրադառնալով համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանին առաջադրված մեղադրանքին։
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի գործով դատական նիստը։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ մասին 1-ին մասերի հատկանիշներով (պաշտոնեական կեղծիքը)։
Հարություն Մանուչարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։