|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ազգային ժողովն իր հերթական քառօրյա նիստերն է գումարել: Օրակարգում ընդգրկված է 29 հարց:
ԱԺ այս քառօրյայի օրակարգում է, մասնավորապես, ՀՀ նախագահի ընտրության հարցը: Միակ թեկնածում ՔՊ-ի առաջադրած Վահագն Խաչատրյանն է, որն այս պահին ԲՏԱ նախարարն է:
Ընդդիմադիր երկու խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցելու նախագահի ընտրությանը և թեկնածու չեն առաջադրելու: ՀՀ նախագահին առաջին փուլում ընտրելու համար անհրաժեշտ է պատգամավորների ձայների 2/3-ը, սակայն ՔՊ-ն չունի այդքան ձայն, հետեւաբար, առավել հավանական է, որ ՀՀ նախագահը կընտրվի երկրորդ փուլով, երբ պետք կլինի պատգամավորների 3/5-ը:
Օրակարգում է նաև ԿԲ անդամի ընտրության հարցը, թեկնածուն ՔՊ-ի առաջադրած Լեւոն Սահակյանն է, որը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խորհրդականն է:
Զինծառայողների վերաբերյալ միանգամից երկու հարց է օրակարգում՝ մեկը՝ ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի, մյուսը՝ ՔՊ ական Հայկ Սարգսյանի հեղինակած։ Վերջինս առաջարկում է ամրագրել, որ զոհված զինծառայողների եղբայրները չծառայեն բանակում, իսկ ընդդիմադիր պատգամավորն էլ առաջարկում է հեշտացնել պայմանագրային զինծառայողներին որպես փոխհատուցում տրվող՝ վարձով ապրելու գումարի տրամադրման կարգը։ Երկու նախագծերն էլ հանձնաժողովում դրական եզրակացություն են ստացել։