|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Խորհրդարանը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնի համար քննարկում է Արա Նռանյանի թեկնածությունը: Թեկնածությունն առաջադրել են ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ «Հայաստան»-ը և «Պատիվ ունեմ» -ը՝ որպես համաձայնեցված մեկ միասնական թեկնածուի: Ներկայացնելով Արա Նռանյանի կենսագրության որոշ հիմնական դրվագներ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը նշեց ․
«Կարող եմ համոզված ասել, որ Արա Նռանյանը չունի որևէ փոխկապակցվածություն ՀԾԿՀ-ի կողմից կարգավորվող ոլորտների հետ, հետևաբար բացառելի է նրա շահերի բախումը, ինչն անաչառ և անկողմնակալ աշխատանքի գրավական է։ Արա Նռանյանի անցած ճանապարհը թույլ է տալիս վստահաբար բարձրաձայնել , որ գործ ունենք պրոֆեսիոնալ, սկզբունքային, խորագետ անհատի հետ, որի համար պետականության համար ծառայությունն ու պետական շահի գիտակցումը , նվիրումը անսակարկ արժեքներ են»,-ասաց Գալստյանը:
Մանրաամսները՝ տեսանյութում։