|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱԺ-ն քննարկում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովը ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում առաջարկել է Մարտին Գալստյանի թեկնածությունը:
Թեկնածուին ներկայացրեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նա նշեց, որ հիմա ԱԺ-ն իրականացնում է մի պարտականություն, որը նոր է դրված ԱԺ-ի վրա: «ԱԺ նախագահը դիմել է խմբակցություններին, որ այս պաշտոնում առաջարկեն թեկնածուներ, և միայն ՀՀԿ-ն է ներկայացրել թեկնածու, մյուս խմբակցությունները չեն ներկայացրել: Մեր նիստի ժամանակ պատգամավորներից մեկն ասաց` իրենք չեն ստացել ԱԺ նախագահի կողմից առաջարկ: Ես ճշտեցի, այդպիսի առաջարկներ ստացել էին բոլոր խմբակցությունները, սակայն սահմանված ժամկետում չեն ներկայացրել թեկնածու»,- ասաց նա:
Մինասյանի խոսքով` Գալստյանի թեկնածությունը շատ տպավորիչ է, և նա լուրջ աշխատանքային ճանապարհ է անցել: «Դիլիջանի դպրոցի առաջին տնօրենն է, իսկ այդ դպրոցը դարձել է բրենդ: Մեր հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել, որպեսզի նրա թեկնածությունը ներկայացվի ձեր դատին: Հորդորում եմ` կողմ քվեարկել նրա թեկնածությանը»,- ասաց նա:
Նշենք, որ նախկին կարգը, երբ ԿԲ խորհրդի անդամին նշանակում էր ՀՀ նախագահը, փոխվել է, այժմ խորհրդի անդամներին նշանակում է ԱԺ-ն՝ ֆինանսավարկային հանձնաժողովի առաջարկով։