|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր Իրանի խորհրդարանը հայտարարել է, որ երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը օրենք է խախտել` իրեն նավթարդյունաբերության նախարար հայտարարելով. տեղեկացնում է իրանական «Մեհր» գործակալությունը:
Անցյալ ամիս նախագահը պաշտոնանկ էր արել նավթարդյունաբերության նախարար Մասուդ Միրքազեմիին` նախարարությունների թվի կրճատման պատրվակով: Դա լրջորեն անհանգստացրել էր Իրանի իշխող պահպանողական վերնախավին:
Իրանական օրենքների համաձայն` նախագահն իրավունք ունի աշխատանքից ազատել նախարարներին եւ նշանակել նրանց պաշտոնակատարների` 3ամիս ժամկետով` մինչեւ խորհրդարանական քննարկումները:
Սակայն այն, որ Ահմանդինեժադն իր ձեռքն է վերցրել նավթարդյունաբերության ղեկավարումը, ընկալվել է որպես իշխանության զավթում, նավթադոլարների կոշտ վերահսկողություն:
«Դա անօրինական միջամտություն է պետական ֆինանսական ռեսուրսների կառավարմանը»,- ասվում է խորհրդարանի զեկույցում: