|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 22:50-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խորենացի փողոցում գտնվող ոստիկանության Էրեբունու բաժինն ականապատված է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել են մեծ թվով հրշեջներ, Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբեր, ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկներ:
Տեղում է նաև ոստիկանության Էրեբունու բաժնի ղեկավար կազմը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: