|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Ուկրաինա ներխուժելու Ռուսաստանի ծրագրերը բլեֆ չի համարում։ Այդ մասին ուրբաթ՝ փետրվարի 18-ին, գրում է ABC News-ը։
Նրա կարծիքով, Մոսկվան հարձակման համար ուժեր է պատրաստել և Ուկրաինայի հետ սահմանի մոտ տեղադրել «այն ամենն, ինչ անհրաժեշտ է հաջող ներխուժման համար»։
«Չեմ կարծում, որ դա բլեֆ է: Եթե նրանք զորքերը տեղափոխեին կայազորներ, մենք չէինք տեսնի այն ամենը, ինչ տեսնում ենք այս տարածաշրջանում՝ ոչ միայն ռազմական զենքեր, այլ նաև նյութատեխնիկական և բժշկական աջակցության միջոցներ, մարտական ինքնաթիռներ», - ասել է Օսթինը:
Միաժամանակ նա կրկնել է այն հայտարարությունը, թե «հարձակումը կարող է տեղի ունենալ կարճ ժամանակում»։