|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն չորեքշաբթի հեռախոսազրույց են ունեցել. ՏԱՍՍ-ին հայտնել է թուրքական հանրապետության արտաքին գործերի նախարարության աղբյուրը։
«Բանակցությունների ընթացքում քննարկվել են Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև լարվածության հետ կապված վերջին զարգացումները, և նախարար Չավուշօղլուն ընդգծել է այդ խնդրի լուծման համար դիվանագիտական նախաձեռնությունների կարևորությունը։ Այդ կապակցությամբ Չավուշօղլուն հաստատել է, որ մեր երկիրը պատրաստ է ընդունել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև հանդիպումները»,- ասել է աղբյուրը։
Նա նաեւ նշել է, որ «նախարար Լավրովը հաստատել է իր մասնակցությունը մարտի 11-13-ը Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին, ինչպես նաեւ Աստանայի ձեւաչափով Սիրիայի հարցով հանդիպմանը»։