|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հունաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Տրապիզոնում գտնվող Պանագիա Սումելա պատմական վանքի պղծումը, որտեղ տեղի իշխանությունները թույլ են տվել դիսկոտեկ կազմակերպել, և կոչ է արել թուրքական իշխանություններին՝ կանխել նման գործողությունների կրկնությունը։
Պանագիա Սումելայի վանքը, որը կառուցվել է 4-րդ դարի վերջին - 5-րդ դարի սկզբին, Պոնտոսի հույների շրջանում առանձնահատուկ հարգված առարկա է: Սոցցանցերում վերջերս տեսանյութեր են հրապարակվել՝ վանքի տարածքում դիսկոտեկ կազմակերպած պարող երիտասարդների մասնակցությամբ։ Ինչպես հայտնի է դարձել, դա արվել է զբոսաշրջիկներին գրավելու նպատակով։
«Մենք կոչ ենք անում Թուրքիայի իրավասու իշխանություններին՝ գործել պատշաճ կերպով, կանխել նման գործողությունների կրկնությունը և հարգանք դրսևորել վանքի սուրբ վայրի նկատմամբ»,- ասվում է հայտարարության մեջ։