|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հարգելի քաղաքացիներ, Ձեզ օգտագործելով որպես շղարշ, հավատացնելով, որ Դուք կապ ունի պրոցեսի հետ, Հայաստանում զավթվեց իշխանությունը: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
«Փոխարինեցին մեկով, ով կգար ու կասեր, որ Արցախը երբեք հայկական չի եղել, ով հանուն փողի և իշխանության աթոռի մի վայրկյան անգամ մտածելու մարդասպան Ալիևին կասին կառուցողական, իսկ սեփական բանակի հանդեպ վերաբերմունքը կլուբնիկից ու չկրակող ՍՈւ-ից այն կողմ չի անցնի: Ոչ ոք մեր փոխարեն մեզ պետություն հետ չի տալու, մեր պետությունը չի ամրացնելու, մեզանից 80 տոկոսը պատասխանել է, որ Արցախն ուզում է տեսնել հայկական, այս իշխանազավթ անհայրենիքներին հեռացնելը այդ 80 տոկոսի գործն է»,-ասաց նա: