|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Խմբագիրներու սենտիքան 4 յունուար 2022-ին հրապարակեց հաղորդագրութիւն մը, որ կը նշէ, թէ սենտիքայի խորհուրդը գումարած է ժողով մը, որուն ընթացքին կատարած է իր խորհրդականներուն նշանակումը, կազմած յանձնախումբերն ու մշակած սենտիքայի աշխատանքային ծրագիրը:
Այս նշանակումներու շրջագիծին մէջ Միջին Արեւելքի Հայ դատի գրասենեակի պատասխանատու Վերա Եագուպեան նշանակուեցաւ Խմբագիրներու սենտիքայի խորհրդական:
Նշենք, որ երկու ամիս առաջ Ժոզեֆ Քսայֆի վերընտրուեցաւ Խմբագիրներու սենտիքայի նախագահ: Անոր նախագահութեան նստաշրջանը երեք տարի է:
Սենտիքայի նախագահի տեղակալներն են` Ղասսան Ռիֆի եւ Սալահ Թաքքիէտտին, իսկ սենտիքայի մնացեալ անդամներն են` Ժորժ Շահին (ընդհանուր քարտուղար), Ալի Եուսեֆ (գանձապահ), Ուասեֆ Աուատա (յարաբերականի պատասխանատու), Ուալիտ Ապպուտ, Հանատի Սամրա, Սքարլեթ Հատտատ, Եումնա Շաքար-Ղրայէպ, Ժորժ Պքասինի եւ Նաֆեզ Քաուաս:
aztagdaily.com