|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ես չեմ կարողանում հասկանալ՝ իմ կալիբրի մարդը՝ երեք պատերազմներով անցած, 20 տարի մաքսային ծառայության ղեկավար աշխատած, հրամանատար, խելքս չէ՞ր կտրում ունենալ Կորնետ, Ֆագոտ, ես պիտի՞ այդ հին զենքերը հավաքեի:
Այս մասին դատական նիստի ժամանակ ասաց Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը:
«Սա պրիմիտիվ հարց է, մի՞ թե իմ կալիբրը դա է: Ես մարդ եմ, ով կապեր ունի տարբեր տեղերում, բա՞ նման մարդը տանում զենքերը լցնում է մի տեղ, հետո մտածում է այդ անտեր վիճակի մասին, ես չէի՞ կարող մի բիզնեսմենի, պատգամավորի կամ դատավորի խնդրեի՝ այդ զենքերը պահեին: Ես դատվելուց չեմ վախենում, չի մտահոգում, ինձ համար միշտ թանկ է եղել իմ հայրենիքի ճակատագիրը»,-ասաց նա: