|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հայաստանում դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 293 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 347 377 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 636 398 վերջին մեկ օրում` 5635 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 4326 պացիենտ: Մեկ օրում աճել է 180-ով:
Վերջին տվյալներով` ապաքինվել է 333 518 անձ, վերջին մեկ օրում` 106 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 8018 է:
Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1515 է: