կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2022-02-21 11:43
Առանց Կատեգորիա

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 293 նոր դեպք. մահացել է 16 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 293 նոր դեպք. մահացել է 16 քաղաքացի

Հայաստանում փետրվարի 21-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 293 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 415757 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2864871 վերջին մեկ օրում` 3192 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 13749 պացիենտ: Մեկ օրում նվազել է 1197-ով:

Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 392080 անձ, վերջին մեկ օրում՝ 1474 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 քաղաքացի, մահացածների թիվը 8338 է:

Այլ պատճառով մահերի թիվը 1590 է, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: