Փոխարժեքներ
15 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.47 |
EUR | ⚊ | € 449.96 |
RUB | ⚊ | ₽ 4.5602 |
GBP | ⚊ | £ 519.91 |
GEL | ⚊ | ₾ 142.03 |
Հայաստանում դեկտեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 66 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 342604 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2451381 վերջին մեկ օրում` 3619 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 7476 պացիենտ: Մեկ օրում նվազել է 390-ով:
Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 325832 անձ, վերջին մեկ օրում՝ 438 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 քաղաքացի, մահացածների թիվը 7819 է:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1477 է: