|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հաջորդ տարվա հունվարի 1-ից Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տեսուչը պետք է համազգեստ կրի, ծառայողական ռազմամթերք եւ ձեռնաշղթաներ ունենա: Նա նաեւ իրավունք կունենա ավտոմեքենա կանգնեցնել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տեսչական մարմինը հնարավորություն կունենա վերահսկել ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի տեղադրմանը վերաբերող պահանջների պահպանումը: Ավելին՝ այդ ստուգումներն իրականացվելու են առանց տնտեսավարող սուբյեկտին նախնական ծանուցման: Ասել է թե՝ տեսչական մարմինը կօժտվի համապատասխան գործիքակազմով, որով պատշաճ վերահսկողություն կիրականցվի նաեւ այն կարգավորումների նկատմամբ, որոնք ներկայիս գործիքակազմով հնարավոր չէ ստուգել: Բացի այս, մեզ հայտնի դարձավ, որ ուժը կորցրած կճանաչվի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի մասին» օրենքը:Հուսանք՝ տեսչական մարմնի տեսուչները կստուգեն նաեւ տաքսիների ոլորտը, որովհետեւ այստեղ տարիներ շարունակ «բեդպրիդել» է: Տպավորություն է՝ մի կողմից ստուգողներն ու տեսուչները շատանում են, մյուս կողմից՝ անօրինականությունը խորանում է»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։