|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Հրապարակ» թերթը գրում է․ Ավելի քան երեք տարի է՝ ՀՀ իշխանությունները չեն կարողանում անգամ զինվորական նոր համազգեստի հարցը լուծել, թեպետ մեծ-մեծ խոսում են բանակը սպառազինելու, մարտունակ դարձնելու մասին։
Սուրեն Պապիկյանն Ազգային ժողովում դեռեւս 2023 թ. նոյեմբերի 15-ին, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խոստանում էր, որ մինչեւ 2024 թվականը նոր համազգեստը պատրաստ կլինի, այժմ 2026-ի կեսն ենք հատել, սակայն հայկական բանակը հին համազգեստի հույսին է դեռ։
Մեր տեղեկություններով, իշխանությունները մոտ 5 հազար նոր համազգեստ են ձեռք բերել, որոշ տեղեկություններով՝ ամերիկյան ընկերություններից, որպեսզի մայիսի 28-ի զորահանդեսին մասնակցող զինվորականները նոր համազգեստով ներկայանան, սակայն ամբողջ բանակին նոր համազգեստը, ըստ հրամկազմի, հասանելի կդառնա միայն եկող տարվա վերջին։
Ի դեպ, զորահանդեսից առաջ արդեն քանի օր է՝ շքերթի փորձերի անվան տակ ռազմական տեխնիկան մայրաքաղաքի փողոցներով պտտեցնում են: Մասնագետներն ասացին, որ դրանք հիմնականում հնդկական տեխնիկա են՝ պիկապ ավտոմեքենաներ, զինվորական բեռնատարներ:
Իսկ Զինված ուժերի հրամանատարական կազմն ի սկզբանե դժգոհ է եղել նոր տեխնիկայի որակից, եւ կարծես չեն սխալվել․ մեզ ասացին, որ հենց փորձերի ժամանակ մի քանի պիկապի շարժիչ խափանվել է։