|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ապրիլի 16-ին ՀՀ ոստիկանությունը 10-րդ տարեդարձը կտոնի: Այդ օրը` զորահանդեսի ժամանակ, ոստիկանության որոշ ստորաբաժանումներ արդեն հանդես կգան նոր համազգեստով ու նոր տարբերանշաններով:
Կառավարությունն այսօր հաստատել է ոստիկանության ծառայողի նոր համազգեստի նկարագիրը եւ այն կրելու ժամկետները: Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը համոզված է, որ նոր համազգեստն ավելի հարմարավետ է ու նոր ժամանակներին համապատասխան: «Կարծում եմ` նոր համազգեստը ժողովրդին հնարավորություն կտա ոստիկանության նախկին կարծրատիպը մի քիչ թուլացնել եւ ոստիկանության մասին տպավորությունները մի քիչ այլ դարձնել»,- ասաց ոստիկանապետը:
Նրա խոսքերով` ոստիկանության պահպանության վարչության շուրջ 4200 աշխատակիցների համազգեստը կմնա նույնը, քիչ փոփոխությունների կենթարկվի ոստիկանության զորքերում ծառայողների համազգեստը, իսկ արտաքին ծառայությունը, պրոֆիլակտիկ եւ օպերատիվ ծառայությունները, ինչպես նաեւ ճանապարհային ոստիկանությունը կանցնեն նոր համազգեստի: