|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ըստ Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերիի՝ ԻՀՊԿ-ն գլխավորապես թիրախավորվել է 3 ավիաբազա, ինչպես նաև տանկերի, զրահամեքենաների տեղակայման վայրեր։ Արձակվել է 200 հրթիռ, գրում է Իրանն այսօր տելեգրամյան ալիքը։
Բաղերին հայտարարել է, որ «վերջին երկու ամիսները շատ ծանր էին Իրանի ժողովրդի ու դիմադրության առանցքի համար, քանի որ Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո ԱՄՆ-ն ու Եվրոպան զսպվածության կոչեր էին անում, որպեսզի Գազայում հրադադար հաստատեն, սակայն արդյունքում, ԱՄՆ աջակցությամբ ու կանաչ լույսով, Իսրայելը գործողություն սկսեց Լիբանանի դեմ, և իրավիճակն այլևս հանդուրժելի չէր»։
Բաղերին նախազգուշացրել է, որ «եթե ԱՄՆ-ն ու Եվրոպան չվերահսկեն Իսրայելին, և Իսրայելը շարունակի իր հանցագործությունները և կամ Իրանի տարածքային ամբողջականության նկատմամբ գործողություններ ձեռնարկի, Թեհրանը բազմապատիկ ավելի կկրկնի գիշերվա գործողությունները և կթիրախավորի Իսրայելի բոլոր ենթակառուցվածքները»։
Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն վերջ կդնի իր նախկին գործելաոճին և կկանգնեցի Իսրայելին։