|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Քրդական բանվորական կուսակցությունը հայտարարել է, որ վերջ կդնի թուրքերի հետ միակողմանի հրադադարին, որի մասին հայտնել էր Թուրքիայում խորհրդարանական ընտրություններից առաջ:
Ըստ Hurriyet- ի՝ հայտարարության մեջ ասվել է, որ ««Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարության կողմից իրականացված հարձակումների պայմաններում ավարտվում է միակողմանի հրադադարը»:
Հիշեցնենք, որ Էրդողանն ու Դավութօղլուն մերժել էին քուրդ զինյալների՝ հրադադարի որոշումը՝ նշելով, որ իրենք շարունակելու են գործողությունները, մինչև վերացնեն վերջին «ահաբեկչին»: