|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երեխաների աչքի առաջ երեկ՝ հոտեմբերի 14-ին, բերման ենթարկելու տեսանյութն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Սոցիալական ցանցերում տարածվել է տեսանյութ՝ «Ոստիկանները գետնին տապալելով բերման են ենթարկում քաղաքացուն՝ երեխաների աչքի առաջ» վերտառությամբ:
ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ եւ սուցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքում տեսանյութը ֆիքսվել է:
Այն ուղարկվում է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ եւ 181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, քրեական վարույթի շրջանակներում տեսանյութում երեւացող հանգամանքները, ինչպես նաեւ ոստիկանների գործողությունների իրավաչափությունը եւ համաչափությունը պարզելու, իրավական գնահատականներ տալու նպատակով»,- գրել է նա։