|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Սեպտեմբերի 10-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Այս մասին հայտնում է ԱՀ ԱԳՆ-ը:
«Հանդիպմանն արծարծվել են Արցախում տիրող հետպատերազմական իրավիճակին, եկեղեցի-հասարակություն կապին առնչվող տարբեր հարցեր։
Դավիթ Բաբայանը երախտագիտություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ Արցախը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, ինչպես նաև նրա զարգացմանն ու զորացմանը մեծապես նպաստելու համար՝ ընդգծելով Հայ առաքելական եկեղեցու առանցքային դերը հայոց անկախ պետականության և հայ ազգային ինքնության պահպանման գործում։
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։