|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքում անօդաչու թռչող սարքերի խմբավորում է ստեղծում՝ Իրանի հետ լարվածության ֆոնին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի ղեկավար, փոխծովակալ Բրեդ Կուպերը:
Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմը չորեքշաբթի հայտարարել է, որ նոր աշխատանքային խումբ է ստեղծելու, որը ներառում է օդային, առագաստային և ստորջրյա անօդաչու սարքեր: Ռազմածովային ուժերի պաշտոնյաները հրաժարվել են նշել անունները, թե որ համակարգերը կտեղակայվեն Բահրեյնից:
«Մենք ցանկանում ենք ավելի շատ համակարգեր տեղադրել ծովի վրա, ծովում և ծովի տակ,- ասել է Կուպերը:- Մենք ցանկանում ենք ավելի շատ հետևել, թե ինչ է կատարվում այնտեղ»:
ԱՄՆ 5-րդ նավատորմը վերահսկում է Հորմուզի ամենակարևոր նեղուցը՝ Պարսից ծոցի ամենանեղ հատվածը, որով փոխադրվում է ամբողջ նավթի 20%-ը: Նրա վերահսկողության գոտին տարածվում է նաև Կարմիր ծովի վրա՝ Սուեզի ջրանցքի և Եմենի ափերի՝ Բաբ էլ Մանդեբ նեղուցի մոտ: