|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին հայտնել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագրերի կատարման մասին. հաղորդում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը:
«Դիտարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ: Շառլ Միշելի խնդրանքով Ռուսաստանի նախագահը տեղեկացրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ համաձայնագրերի դրույթների իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կրեմլը հավելել է, որ կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում: