|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ուկրաինայի ծովային ուժերի հրամանատար Ալեքսեյ Նեյժպապայի գլխավորած ուկրաինական պատվիրակությունը մասնակցել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի կարիքների համար Ադա տիպի կորվետի կառուցման հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում է այդ երկրի ՊՆ մամուլի ծառայությունը:
Միջոցառումը տեղի է ունեցել Թուրքիայում՝ Ստամբուլի նավաշինարաններից մեկում:
Նեյժպապան բացատրել է, որ կորվետը կառուցվում է ապրիլի 28-ից: Այնուամենայնիվ, ըստ տեղական ավանդույթների, նավի կառուցման հանդիսավոր արարողությունը անցկացվում է միայն դրա իրանի մի մասի կառուցումից հետո:
Սպասվում է, որ 2022 թվականին կորվետը կփոխանցվի Ուկրաինային, իսկ 2024 թվականին կհամալրի նավատորմը:
2020 թվականի դեկտեմբերին ստորագրվեց պայմանագիր Ուկրաինայի համար հինգ թուրքական կորվետ գնելու մասին: