|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
2018-2022 թթ. ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը և ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը իրականացնում են Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող 598232-EPP-1-2018-1-ITEPPKA2-CBHE-JP «Շրջակա միջավայրի պաշտպանություն (բնապահպանություն) կրթական ծրագրերի արդիականացում Հայաստանի և Վրաստանի համար» էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագիր, որով նախատեսվում է բարելավել կրթական ծրագրերի որակը Հայաստանում և Վրաստանում, ապահովել առարկայական ծրագրերի բազմակողմանի արդիականացում:
Սույն ծրագրի շրջանակներում ս/թ սեպտեմբերի 6-ից 13-ը անցկացվում է «Շրջակա միջավայրի գիտությունները՝ հանուն կայուն առողջության» միջազգային առցանց ամառային դպրոցը, որի նպատակն է Հայաստանում և Վրաստանում բնապահպանական կրթական ծրագրերի արդիականացման աշխատանքները լրացնել հետազոտահեն նորարարական ուսուցման ձևերով: